Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Էտի թազա բա՞ն ա»

«Էտի թազա բա՞ն ա»
05.02.2014 | 17:24

Օրերս հայտնի դարձավ, որ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ ազատամարտիկների նոր միավորում է ստեղծվելու: Ինչպե՞ս է այս հարցին վերաբերվում գեներալ, ԵԿՄ նախագահ, պատգամավոր ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

-Լավ, լավ: Ես արդարադատության նախարարությունն եմ, որ ինձի ըտենց բաներ ես հարցնում:
-Որևէ վերաբերմունք չունե՞ք այդ փաստին:
-Սասունը քսանհինգ տարի է` ազատամարտիկ ա: Էտի թազա բան ա, չգիտեմ:
-Եթե կա ԵԿՄ, ինչո՞ւ են ազատամարտիկներն այլ միավորում ստեղծում, ինչո՞ւ իրենց մտահոգությունները ձեզ չեն ներկայացնում:
-Ես ինչ գիտեմ, իրենցից հարցրու: Թե իրենք չգիտեն, դու չգիտես, Սասունը քսանհինգ տարի է` ազատամարտիկ է:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1771

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ